Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ռուս խաղաղապահները ականազերծել են Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի 1 կմ հատվածը

Ռուս խաղաղապահները ականազերծել են Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի 1 
կմ հատվածը

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ խաղաղապահները  հետազոտել և ականազերծել են Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի 1 կմ հատվածը, ճանապարհի երթևեկելի մասից և եզրագծից հեռացվել է 27 միավոր ջարդված և վնասված տեխնիկա:  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԴ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Լաչինի միջանցքում կատարվում է տեղանքի ականազերծում և մաքրում պայթյունավտանգ առարկաներից:

«Շարունակվում է Ռուսաստանի ռազմատրանսպորտային ավիացիայի Իլ-76, ԱՆ-124 ինքնաթիռներով խաղաղապահ զորակազմի, ռազմական տեխնիկայի եւ նյութական գույքի տեղափոխումը: Ընդհանուր առմամբ, նոյեմբերի 10-ից իրականացվել է 140 չվերթ։ Նոյեմբերի 15-ին ընթացքում իրականացվել է 20 չվերթ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրով Լեռնային Ղարաբաղում շարունակվում է ռուս խաղաղապահների զորակազմի տեղակայումը: Զորակազմի հիմքը կազմում է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը։ Խաղաղապահների հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]