Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Փաշինյանը զորահավաքային պլանը փոփոխելու կարիք է տեսնում

Փաշինյանը զորահավաքային պլանը փոփոխելու կարիք է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զորահավաքային պլանում փոփոխությունների կարիք է տեսնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցությունից Անուշ Բեղլոյանի հարցին, թե որոնք են պատերազմի ընթացքում այն ամենացավոտ կետերը, որ վարչապետը տեսել է պետական կառավարման մարմինների աշխատանքում:

«Եթե շատ անկեղծ ասեմ՝ ամենացավոտ կետը զորահավաքային պլանների մեջ է: Եվ, ըստ էության, մենք ունենք բավականին հնացած զորահավաքային պլան, որը պետք է փոխվի: Բանակի, ԶՈՒ-ի կառուցվածքը և անձնակազմի ծառայողական ուղղությունները և նրանց ֆունկցիոնալ նշանակությունը պետք է էականորեն փոխվեն»,-ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ վերջին տարիներին բավականին մեծ թվով պայմանագրային զինծառայողներ են ներգրավվել: Փաշինյանը նշեց, որ այդ պայմանագրային զինծառայությունը նաև աշխատատեղ է, և շատ գյուղերի բնակիչներ, օրինակ, իրենց սովորական քաղաքացիական կյանքին զուգահեռ պայմանագրային հարաբերությունների մեջ են մտնում բանակի հետ, որը նաև հավելյալ եկամտի աղբյուր է:

«Իրենք, ըստ էության, զինվորներ են: Իրենք սահմանի պահպանության, պաշտպանության գործում բավականին լավ դերակատարում ունենում են, բայց պատերազմական իրավիճակում, երբ խնդիր է առաջանում նրանց ներգրավել այլ տիպի գործողությունների մեջ, տեսնում ենք, որ բարդություններ են ծագում: Այդ պայմանագրային կոնտինգենտը չունի այն ներուժը, որ կոնկրետ դրված խնդիրները լուծելու հարցում արդյունավետ լինի»,-ասաց Փաշինյանն ու նշեց, որ 2019-ից սկսած այդ ուղղությամբ կառուցվածքային էական փոփոխություններ են տեղի ունեցել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am