Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սպասվում է, որ այսօր կբացվի Լաչինի միջանցքով ճանապարհը դեպի Ստեփանակերտ. Փաշինյան

Սպասվում է, որ այսօր կբացվի Լաչինի միջանցքով ճանապարհը դեպի Ստեփանակերտ. 
Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպավում է, որ նոյեմբերի 16-ին կբացվի Լաչինի միջանցքով ճանապարհը դեպի Ստեփանակերտ, և այն կգործի անխափան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին խորհրդարանում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով  «Իմ քայլը»-ի պատգամավոր Հայկ Սարգսյանի հարցին: 

Վարչապետի խոսքով՝ ինչպես ամեն օր, այսօր առավոտյան էլ հեռախոսազրույց է ունեցել Արցախի նախագահի հետ: «Եվ ուրախ եմ արձանագրել, որ բնակչության վերադարձի բավականին լավ տեմպ է սկսում արձանագրվել՝ իհարկե այն նշաձողի սահմաններում, որ մենք ունենք: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ամեն օր վերադարձողների թիվը գերազանցել է 1000-ը, տեմպը աճում է»,-ասաց Փաշինյանը: 

Առաջիկա ամենակարևոր անելիքն է աջակցել, որ արցախցիները վերադառնան Արցախ։ Ում տները վնասված են, կվերականգնվեն, ենթակառուցվածքները կվերականգնվեն, տնտեսությունը կսկսի աշխատել: Փաշինյանը շեշտեց, որ դա ամենակարևոր անելիքն է, որի ոււղղությամբ ՀՀ և Արցախի կառավարությունները պետք է կենտորանան: Նա կարևորեց նաև այս գործընթացքում կամավորների ներգրավվումը: «Սպասվում է, որ առաջիկա օրերին, թերևս հենց այսօր կբացվի Լաչինի միջանցքով ճանապարհը՝ դեպի Ստեփանակերտ, և այն կգործի անխափան»,-ասաց վարչապետը:

Աննա Գրիգորյան 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am