Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Մարդկությունը մեծ կորուստ է կրել. Քարդաշյանը կիսվել է Դադիվանքի նկարով ու պատմել տեղահանված արցախցիների մասին

Մարդկությունը մեծ կորուստ է կրել. Քարդաշյանը կիսվել է Դադիվանքի նկարով ու 
պատմել տեղահանված արցախցիների մասին

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ինստագրամի իր էջի «սթորի» բաժնում նկար է հրապարակել Դադիվանքից՝ բարձրաձայնելով սեփական տանից տեղահանված արցախցիների մասին:

«Ոչ միայն Արցախի հայերը, այլև ողջ մարդկությունն է մեծ կորուստ կրել: Սա հրաժեշտ է այս պահին: Եթե դուք տխուր եք, ապա պատկերացրեք, թե նրանք ինչ են զգում: Իրենց նախնիների տնից տեղահանված 120 հազար մարդ, որովհետև Թուրքիան հասավ իր ուզածին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրել է Քիմ Քարդաշյանը: 

Նա նաև նշել է, որ Դադիվանքի հոգևոր հովիվը հրաժարվել է լքել իր եկեղեցին: «Ես այստեղ զենքը ձեռքիս կկանգնեմ, մինչև նրանք չսպանեն ինձ: Աստված պահպանի իմ ազգը»,- համաձայն Քիմ Քարդաշյանի գրառման՝ ասել է հոգևորականը: 

Ինստագրամում 191 միլիոն հետևորդ ունեցող հեռուստաաստղը իր գրառմանը կցել է այնպիսի հեշթեգեր, ինչպիսիք են՝ ճանաչեք Արցախը, կանգրեցրեց Էրդողանին և Ալիևին, կիրառեք սանկցիաներ Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ, հեռացրեք Թուրքիային ՆԱՏՕ-ից:

Ավելի վաղ Քիմ Քարդաշյանը հայտնել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամին հանուն Արցախի 1 միլիոն դոլար նվիրաբերելու մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am