Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Փարիզի դատախազությունը սկսել է Նիսում ահաբեկչության նախնական հետաքննությունը

Փարիզի դատախազությունը սկսել է Նիսում ահաբեկչության նախնական 
հետաքննությունը

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի ահաբեկչության գործերով դատախազությունը դեկտեմբերի 13-ին նախնական հետաքննություն է սկսել Նիսում դանակով զինված տղամարդու կողմից Նոթր Դամ եկեղեցում գտնվող մարդկանց վրա հարձակման փաստով: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, ասված է դատախազության տարածած հայտարարության մեջ:

Հետաքննությունը վարում է ահաբեկչական նպատակներով սպանությունների և սպանությունների փորձերի կասկածանքով:

Դատախազությունը նաեւ հայտնում է, որ հարձակվողը նախկինի պես գտնվում է ծանր վիճակում և չի հարցաքննվել քննիչների կողմից: Նրա հեռախոսում հայտնաբերվել է տղամարդու լուսանկար, որն ավելի վաղ Կոնֆլան Սեն Օնորին սպանել էր ուսուցիչ Սամուել Պատիին՝ դասի ժամանակ Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները երեխաներին ցուցադրելու համար: Հեռախոսում առկա է նաև ձայնային հաղորդագրություն, որում Ֆրանսիան կոչվում է «անաստվածների երկիր»։

Այնտեղ նաև լուսանկարներ են պատկերված՝ կապված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործունեության հետ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am