Հասարակական

Հայտնի են ՀՀ տարածքում ռուսական նոր սահմանապահ ուղեկալների վայրերը

1 րոպեի ընթերցում

Հայտնի են ՀՀ տարածքում ռուսական նոր սահմանապահ ուղեկալների վայրերը

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է Հայաստանում 5 լրացուցիչ սահմանապահ ուղեկալների տեղակայման վայրերը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Իզվեստիան», ՌԴ ԱԴԾ ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը, Լեռնային Ղարաբաղում հումանիտար հարցերի լուծման վերաբերյալ խորհրդակցության ժամանակ, ասել է.

«Հայաստանի Հանրապետությունում Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության բազայի վրա տեղակայել է հինգ լրացուցիչ սահմանապահ կետ ՝ երկու կետ Հայաստանի և Նախիջեւանի Հանրապետության սահմանին ՝ Երասխում և Պարույր Սևակում, երկու կետ Հայաստանի եւ Իրանի սահմանին ՝ Մեղրիում և Սիգիրում(Сыгыр) և 5-րդ կետը սահմանի վրա ՝ Տեղում»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում