Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Իզմիրում ձերբակալվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունեցող 5 քաղաքացի

Իզմիրում ձերբակալվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ 
կապ ունեցող 5 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ,13 ՆՈՅԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Իզմիրի ոստիկանության բաժանմունքի հակաահաբեկչական  թիմը, «բրիքեթչի» ծածկագիրը օգտագործող և ավելի վաղ Ադանայում ձերբակալված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ Մահմուդ Օզդենի հետ ենթադրյալ կապեր ունեցող 5 քաղաքացու բերման ենթարկելու գործողություն է սկսել: Գործողության ընթացքում բոլոր կասկածյալները բերման են ենթարկվել: Ոստիկանությունը շարունակում է կազմակերպության անդամների հետախուզման և  գործունեության բացահայտման աշխատանքները:

Ահաբեկչական կազմակերպության անդամ Մահմուդ Օզդենը ձերբակալվել է օգոստոսի 31-ին: Նա զբաղված է եղել ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար զինյալների հավաքագրմամբ, ինչպես նաև ծրագրեր է ունեցել նրանց միջոցով առևանգել թուրք քաղաքական գործիչների և նրանց տեղափոխել Սիրիա:

Հերմինե Մինասյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am