Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանում բեռնափոխադրումների ծավալն աճել է 4.9%-ով

Հայաստանում բեռնափոխադրումների ծավալն աճել է 4.9%-ով

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում բեռնափոխադրումների ծավալը 2020-ի հունվար-սեպտեմբերին կազմել է 10 մլն 874.1 հազար տոննա, որը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել է 4.9%-ով։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեից, երկաթուղային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալը ընթացիկ տարվա առաջին 9 ամիսներին կազմել է 2 մլն 472.2 հազ. տոննա (աճը 2019-ի նույն ամիսների համեմատ 6.5%), իսկ ավտոմոբիլային տրանսպորտի դեպքում այդ ցուցանիշները կազմել են 7 մլն 55.6 հազ. տոննա (աճը՝ 5.2%)։

Օդային տրանսպորտով 2020-ի հունվար-սեպտեմբերին փոխադրվել է 11.5 հազար տոննա բեռ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից 19%-ով պակաս։ Մայրուղային խողովակաշարային տրանսպորտի ոլորտում գրանցվել են, համապատասխանաբար,  1 մլն 334.8 հազ. տոննա և 0.8% աճ ցուցանիշները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am