Իշխան Սաղաթելյանն ազատ է արձակվել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանը որոշում է կայացրել ազատ արձակել ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է նրա պաշտպան Լուսինե Սահակյանը։
«Արթուր Վանեցյանն ու Իշխան Սաղաթելյանը դատական նիստերից հետո հրավիրվել են ՀՀ Հատուկ քննչական ծառայություն, ուր հիմա կներկայանան։ Ընթացքի մասին հանրությանը կտեղեկացնենք լրացուցիչ»,-գրել է Սահակյանը։
Իշխան Սաղաթելյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 307.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով: