Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Արամ Ա-ն հայ ժողովրդին կոչ է անում հեռու մնալ ներքին միասնականությունը ջլատող արտահայտություններից ու քայլերից

Արամ Ա-ն հայ ժողովրդին կոչ է անում հեռու մնալ ներքին միասնականությունը ջլատող 
արտահայտություններից ու քայլերից

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հայ ժողովրդին կոչ է անում հեռու մնալ ներքին միասնականությունը ջլատող արտահայտություններից ու քայլերից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Արամ Ա-ն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Պարտադրված համաձայնությունները, որքան էլ անխուսափելի լինեն, մեր ժողովրդի զավակների մերժումը բնական է ու արդար։ Սակայն, այս ճակատագրական օրերին մենք պետք է լինենք միակամ ու խոհեմ՝ հեռու մնալով մեր ներքին միասնականությունը ջլատող արտահայտություններից ու քայլերից։ Աշխարհը պետք է իմանա, թե բոլոր պայմաններում Արցախը մե՛րն է ու մե՛րը պիտի մնա այսօ՛ր ու հավիտյան»,- գրել է Արամ Ա-ն:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն են ստորագրել: Այդ հայտարարությունում, ի թիվս, այլ կետերի, նշվում է՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am