Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Collins բառարանը 2020 թվականի բառ է ընտրել «լոքդաուն»-ը

Collins բառարանը 2020 թվականի բառ է ընտրել «լոքդաուն»-ը

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլերեն լեզվի Collins Dictionary բառարանը 2020 թվականի բառ Է ընտրել «լոքդաուն»-ը (lockdown), որը մարմնավորում Է «միլիարդավոր մարդկանց ընդհանուր փորձը», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Համավարակի պայմաններում բառարանագիրները գրանցել են այդ բառի գործածման հաճախականության կտրուկ ավելացում՝ 250 հազար դեպք՝ 2019 թվականի 4 հազար դիմաց:

Բացի «լոքդաուն»-ից, տարվա բառերի թոփ-10-ի մեջ տեղ են գտել «արձակուրդ առանց աշխատավարձի վճարմանը» ("furlough"), «աշխատակից, որի ներկայությունն անհրաժեշտ Է աշխատանքում» ("key worker"), «ինքնամեկուսացումը», «սոցիալական հեռավորությունը» եւ «կորոնավիրուսը»:

Համավարակի հետ չկապված բառերի տասնյակի մեջ տեղ են գտել «Megxit»-ը (բառ, որը համահնչյուն Է Brexit-ին, որը նշանակում Է արքայազն Հարրիի եւ նրա կնոջ՝ Մեգանի դուրս գալը թագավորական ընտանիքից), «BLM» (Black Lives Matter հակառասիստական շարժձան անվանումը), TikToker-ը («TikTok» հարթակի օգտատեր) եւ «mukbang»-ը («մոկպատ», հեռարձակում, որի ընթացքում տեսաբլոգերը միավորվում Է՝ հաղորդակցվելով լսարանի հետ): 2019 թվականին Collins-ը տարվա բառ Է ճանաչել «կլիմայական գործադուլը», 2017 թվականին՝ «ֆեյք-նյուսը», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am