Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը կոչ է անում ՌԴ-ում ապրող հայերին չտրվել սադրանքների

Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը կոչ է անում ՌԴ-ում ապրող հայերին չտրվել 
սադրանքների

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը փորձում է դիմել սադրիչ գործողությունների երրորդ երկրներում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը՝ կոչ անելով Ռուսաստանում ապրող հայերին լինել աչալուրջ ու չտրվել սադրանքների:  

«Ռուսաստանում բնակվող հարգելի հայրենակիցներ: Ադրբեջանը կրկին փորձում է դիմել սադրիչ գործողությունների երրորդ երկրներում, հրահրել ազգամիջյան բախումներ և անկարգություններ:  Այս ընթացքում մենք խնդրում ենք ձեզ լինել աչալուրջ, զգույշ, չտրվել սադրանքների, համագործակցել տեղական իրավապահների հետ:  Հիմա մեր յուրաքանչյուր հայացք, ջանք և ներուժ պետք է ուղեկցել բացառապես Հայաստանի ու Արցախի ուղղությամբ»,-նշված է հանձնակատարի գրասենյակի հայտարարության մեջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am