Ստեփանակերտը հրթիռակոծվում է հեռահար հրթիռներով. թիրախում բնակելի թաղամասներն են
1 րոպեի ընթերցում
![Ստեփանակերտը հրթիռակոծվում է հեռահար հրթիռներով. թիրախում բնակելի թաղամասներն են](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/11/1034361.jpg)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանաթուրքական ուժերը շարունակում են պատերազմական հանցագործությունները՝ կրակի տակ պահելով Արցախի խաղաղ բնակավայրերն ու բնակչությանը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից,Ստեփանակերտը հրթիռակոծվում է հեռահար հրթիռներով։
Թիրախում բազմաբնակարան շենքերն են, բնակելի թաղամասերը, հանրային ու տնտեսական նշանակության օբյեկտները։
Այս տարածքներում ռազմական որևէ օբյեկտ չկա։
Ստեփանակերտում գտնվող միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչները ևս արձանագրել են նոյեմբերի 9-ի առավոտից Ստեփանակերտում չդադարող պայթյուններն ու օդային տագնապի ազդանշանը: