Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Իսպանիայի Բասկերի Երկրի Սան Սեբաստիան քաղաքում խաղաղ ցույց է անցկացվել ի աջակցություն Արցախի

Իսպանիայի Բասկերի Երկրի Սան Սեբաստիան քաղաքում խաղաղ ցույց է անցկացվել ի 
աջակցություն Արցախի

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի Բասկերի Երկրի Սան Սեբաստիան քաղաքում հայ համայնքի ներկայացուցիչները խաղաղ ցույց են անցկացրել ի աջակցություն Արցախի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ներկաները ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ:

Հայ համայնքի ներկայացուցիչների խաղաղ ցույցին մասնակցել են նաև օտարերկրացիներ: Ակցիայի մասնակիցները պահանջել են, որպեսզի միջազգային հանրությունը կանգնեցնի Արցախի ու հայ ժողովրդի նկատմամբ ահաբեկչական գործողություններ իրականացնող Ադրբեջանին, նրան աջակցող Թուրքիային և միջազգային ահաբեկչական ցանցի ներկայացուցիչներին:

Արցախի ՊԲ հաղորդագրության համաձայն՝ նոյեմբերի 7-ին և լույս 8-ի գիշերը փոփոխական ինտենսիվությամբ մարտերը շարունակվել են ճակատային գծի բոլոր ուղղություններում: Առավել համառ գործողություններ են ծավալվել Շուշիի մերձակայքում և հարավարևելյան հատվածում: ՊԲ ստորաբաժանումները թշնամուն հասցրել են թիրախային հարվածներ` հետ մղելով առաջխաղացման բազմակի փորձերը: Լուսադեմին դիտարկվել են հակառակորդի տեխնիկայի և անձնակազմի կուտակումներ ճակատային գծի հարավարևելյան և հյուսիսարևելյան հատվածներում: Բանակային ստորաբաժանումները վերահսկում են օպերատիվ-մարտավարական իրադրությունը և քայլեր են ձեռնարկում կրակային խոցման ուղղությամբ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am