1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մշակութային մայրաքաղաք Շուշիում Ադրբեջանի կողմից հրթիռահրետակոծության պատճառած վնասներն անհաշիվ են

Մշակութային մայրաքաղաք Շուշիում Ադրբեջանի կողմից հրթիռահրետակոծության 
պատճառած վնասներն անհաշիվ են

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանա-թուրքական հանցավոր ագրեսիայի հետևանքով Արցախի մշակութային մայրաքաղաք Շուշիում ավերածություններն ու վնասները շատ են և անհաշիվ: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը:

«Քանի որ այս պահի դրությամբ էլ դեռ կրակի տակ է քաղաքը, լրագրողները չեն կարողանում մեկնել Շուշի և առաջին ձեռքից իմանալ, թե ինչ է կատարվում այնտեղ և արդյոք մշակութային օջախները, թանգարանները, հոգևոր օջախները թիրախավորվել են: Կրակը չի դադարում, քաղաքն ինտենսիվ կրակի տակ է եղել երեկ ամբողջ օրվա ընթացքում: Եղել է հրդեհ: Երկու բնակելի տուն են հրդեհվել, բայց հաջողվել է ժամանակին հրդեհաշիջում կատարել այն դեպքում, երբ օդային տագնապը չէր անջատվում և շարունակաբար հրթիռակոծվում էր: Երեկ և այսօր Շուշիում տուժածներ չեն եղել»,- նշել է Հունան Թադևոսյանը:

Ադրբեջանը շարունակում է թիրախավորել խաղաղ բնակավայրերը: Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողությունների զոհ է դարձել մոտ 5 տասնյակ խաղաղ բնակիչ: Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների ցանկը շատ մեծ է՝ արգելված զինատեսակների՝ կասետային ռումբերի, քիմիական զենքերի կիրառում, հարվածներ քաղաքացիական ենթակառուցվածքներին, որոնց թվում Ստեփանակերտի ծննդատունն էր, նաև կրոնական կառույցներին՝ ինչպիսիք Շուշիի Սբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին էր, նաև՝ իրանական մզկիթը:  

Վան Նովիկով


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]