Հասարակական

Մոսկվայի հայերն Արցախի զինվորների համար քնապարկեր են կարում

1 րոպեի ընթերցում

Մոսկվայի հայերն Արցախի զինվորների համար քնապարկեր են կարում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի հայ համայնքը արդեն մեկ ամիս է իր լուրջ ներդրումն ունի զինվորների համար նախատեսված քնապարկեր կարելու գործում։

«Արմենպրես»-ին տրամադրված տեսանյութում նշվում է, որ գործի մեկնարկը տրվել է երկու հոգով: Հետագայում, այն ընդլայնելով՝ արդեն թիմում 200 հոգուց ավելի մարդ կա: Նախաձեռնողները Մոսկվայի հայերին կոչ են անում միանալ: Մասնավորապես, անհրաժեշտ են կար անողներ, վարորդներ, անձինք, ովքեր կօգնեն ապրանքները դասավորելու հարցում:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի և վարձկան- ահաբեկիչների ներգրավմամբ, ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվում են քաղաքացիական անձինք: Այս օրերին աշխարհի տարբեր երկրներում հայ համայնքն ակտիվ աշխատում է: Ինչպես անցկացնում են բողոքի ակցիաներ՝ պահանջելու դատապարտել ադրբեջանաթուրքական ագրեսիան, ճանաչել Արցախի անկախությունն, այնպես էլ կազմակերպում են դրամահավաքներ, հավաքում են հումանիտար օգնություն արցախցիներին, առաջնագծում գտնվողներին աջակցելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում