ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտում պայթյուններ են որոտացել: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը: Միացված է օդային տագնապի ազդանշանը: Հնչել էվեց պայթյուն:
12.25- Օդային տագնապի ազդանշանն անջատվել է:
Խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական կողմը շարունակում է պատերազմական հանցագործությունները: Նոյեմբերի 6-ին առավոտից Ստեփանակերտը պարբերաբար հրթիռակոծվում էր: Քաղաքացիական երեք անձ էր զոհվել՝ երիտասարդ եղբայրներ և նրանց տատիկը, սեփական հարկի տակ: Փրկարարներին հաջողվել է հանել նրանց դիերը: Երեկ օրվա ընթացքում՝ կեսօրից հետո, դարձյալ կասետային հրթիռներ են արձակել Ստեփանակերտի ուղղությամբ և ավերել, նյութական մեծ վնաս պատճառել խաղաղ բնակչությանը: Հրթիռներն ընկել են բնակելի տների վրա, ինչպես նաև բնակելի թաղամասերի հարակից տարածքներում, շենքերին հարող տարածքներում և վնասել են տանիքները, պատշգամբները, ջարդել են լուսամուտները: Կեսօրից հետո քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չեն եղել: