Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կորսիկայի ասամբլեան ընդունել է Արցախի Հանրապետության ճանաչման մասին բանաձև

Կորսիկայի ասամբլեան ընդունել է Արցախի Հանրապետության ճանաչման մասին 
բանաձև

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Կորսիկա երկրամասի ասամբլեան ընդունել է Արցախի Հանրապետության ճանաչման մասին բանաձև: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ  Կորսիկայի ասամբլեայի պաշտոնական կայքից:

Բանաձևում  նշվում է, որ հաշվի առնելով  սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմը, դիտարկելով Արցախը որպես հայերի քաղաքակրթության օրրան, հաշվի առնելով այն փաստը, որ ոչ Ադրբեջանը, ոչ էլ Թուրքիան չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը, Թուրքիայի կողմից աջակցվող Ադրբեջանի հարձակումները միջազգային և հումանիտար իրավունքի, մասնավորապես ՝ Ժնևի կոնվենցիայի լուրջ խախտումները և մի շարք այլ հանգամանքները, Կորսիկայի ասամբլեան գտնում է, որ Արցախի Հանրապետության ճանաչումը կարող է նպաստել հակամարտության խաղաղ կարգավորմանը:

«Կորսիկայի ասամբլեան դատապարտում է Թուրքիայի կողմից Ադրբեջանի ագրեսիան Արցախի բնակչության դեմ, աջակցում է հայ ժողովրդին խաղաղության և ազատության համար պայքարում, կոչ է անում ՄԱԿ-ի բոլոր պետություններին եւ Եվրոպական Միությանը ճանաչել Արցախի Հանրապետությունը, կոչ է անում ՄԱԿ-ի բոլոր պետություններին և Եվրոպական Միությանը այս հակամարտության կարգավորմանը և խաղաղության որոնումներին ակտիվորեն մասնակցել»,- նշված է բանաձևում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]