Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հումանիտար օգնություն արցախցիներին. Շվեդիայի ասորիների կողմից աջակցության նոր բեռը ճանապարհին է

Հումանիտար օգնություն արցախցիներին. Շվեդիայի ասորիների կողմից աջակցության 
նոր բեռը ճանապարհին է

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայում ասորիների ջանքերով հումանիտար օգնության նոր խմբաքանակ է ուղարկվել Հայաստան՝ աջակցելու արցախցի ընտանիքներին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանում ասորական համայնքի ներկայացուցիչ, ցեղասպանագետ Անահիտ Խոսրոևան նշեց, որ այս օրերին ակտիվ աշխատում է Շվեդիայում հիմնված ADFA ասորական կազմակերպությունը (Assyrian/Syriac/Chaldean): Արդեն ուղարկված 22 տոննա հումանիտար օգնությունը ճանապարհին է: Հիմնականում ձմեռային շորեր են՝ նախատեսված արցախցի ընտանիքների համար:

«Այս օրերին թե Հայաստանի, թե աշխարհի տարբեր երկրներում գտնվող ասորիները հայ ժողովրդի կողքին են: Սա ADFA-ի առաջին նախաձեռնությունը չէ: Մինչ այդ էլ աջակցություն է ցուցաբերվել և Հայաստանում 1500 արցախցի ընտանիքի տրամադրվել է առաջին անհրաժեշտության սննդամթերք»,-ասաց Անահիտ Խոսրոևան: Շվեդիայում Գերմանիայից առաջիկայում սպասում են բժշկական պարագաներ ու սարքավորումներ: Դրանք կուղարկվեն հաջորդ խմբաքանակներով:    

Անահիտ Խոսրոևան նշեց, որ ասորիների կողմից հայ ժողովրդին աջակցելու աշխատանքները շարունակվում են: Առաջիկայում նախատեսվում է դրամահավաքի կազմակերպում ԱՄՆ-ում:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]