Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Արտավազդ Փելեշյանն իր «Բնություն» ֆիլմի 15 հազար եվրո հոնորարը փոխանցել է «Հայաստան» հիմնադրամին

Արտավազդ Փելեշյանն իր «Բնություն» ֆիլմի 15 հազար եվրո հոնորարը փոխանցել է 
«Հայաստան» հիմնադրամին

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ հայ կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանն իր «Բնություն» ֆիլմի 15 000 եվրո հոնորարը փոխանցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ ի աջակցություն Արցախի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկանում ենք «Կինոաշխարհ» կայքից:

«Բնություն» ֆիլմը նկարահանվել է Ֆրանսիայի «Fondation Cartier» հիմնադրամի և Գերմանիայի «ZKM» ֆիլմարտադրող ընկերության հետ համատեղ։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2020 թվականի հոկտեմբերի 23-ին: Այն պետք է ցուցադրվեր նաև Գերմանիայում, Մոսկվայում, Միլանում:

Ֆիլմի պրեմիերային հաջորդել է Փելեշյանի անհատական ցուցահանդեսը, որը մեկնարկել է 2020 թվականի հոկտեմբերի 23-ին և պետք է շարունակվեր ևս 3-4 ամիս: «Փարիզի «Կարտիե» ժամանակակից  արվեստի կենտրոնում դեռևս  հոկտեմբերի 23-ին բացված Արտավազդ Փելեշյանի կինոարվեստին նվիրված «Բնություն» ցուցահանդեսը, հետաձգվել է համավարակի երկրորդ ալիքի պատճառով: Ֆրանսիայի կառավարության որոշմամբ երկրում փակվել են թանգարանները, մյուս մշակութային կենտրոններն ու առհասարակ բոլոր ժամանցի վայրերը՝ մինչև դեկտեմբերի 1-ը»,- ասվում է կայքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am