Քաղաքականություն

Դեսպանների համալրման գործընթացը հենց հիմա էլ տեղի է ունենում. ՀՀ ԱԳ նախարար

2 րոպեի ընթերցում

Դեսպանների համալրման գործընթացը հենց հիմա էլ տեղի է ունենում. ՀՀ ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը հենց հիմա էլ իրականացնում է դեսպանների համալրման գործընթաց, պատերազմական իրավիճակը գործընթացը մի փոքր դանդաղեցրել, սակայն չի կանգնեցրել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը հետաքրքրվեց, թե արդյոք կա՞ դեսպանների համալրման խնդիր:

Մնացականյանն արձագանքեց՝ աս փուլում վերջին զարգացումները մի փոքր դանդաղեցրին, սակայն չկանգնեցրին գործընթացը: «Այս փուլում հիմա տեղի է ունենում համալրումը, պլանավորված կերպով եկանք հասանք այս փուլին: Դեսպանների համալրման գործընթացը հենց հիմա տեղի է ունենում: Բնականաբար, այդ գործընթացն այնպիսին է, որ հրամանի պահին է հայտարարվում, թե այդ գործընթացն ավարտվել է: Մենք մոտ մեկ ամիս հետ ընկանք, բայց գործընթացը որևէ կերպ չկանգնեց»,- ասաց նախարարը:

Նա նշեց՝ մոտենում են այն պահին, երբ արտաքին ոլորտի հորիզոնական կառավարումն ավելի կուժեղանա: Յուրաքանչյուր ուղղությամբ կառավարման մակարդակն ավելի կբարձրանա: «Պատասխանավության սփռումն ավելի ամրապնդվում է: Եվ շատ մոտենում ենք խիստ ուղղահայաց համակարգից հորիզոնական համակարգի կառավարման նպատակին»,- ասաց ԱԳ նախարարը:

Անդրադառնալով հաջորդ տարվա բյուջեին՝ Մնացականյանը նաև նշեց, որ նպատակն է Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների պահպանման ծախսերն իրականացնել բացառապես պետբյուջեի միջոցներով և նվազեցնել, բացառել տարբեր այլ միջոցները, որոնք բյուջեից դուրս են:

Աննա Գրիգորյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում