Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

ԼՂ դեմ հարձակվող ահաբեկիչները պատրաստվում են իրենց գործողությունները շարունակել այլ երկրներում. ՄԻՊ

ԼՂ դեմ հարձակվող ահաբեկիչները պատրաստվում են իրենց գործողությունները 
շարունակել այլ երկրներում. ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փաստ է, որ Արցախի դեմ զինված հարձակումներին մասնակցող ահաբեկիչները, ջիհադիստները պատրաստվում են իրենց ահաբեկչական գործողությունները շարունակել այլ երկրներում ևս: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը:

«Միջազգայնորեն հաստատված փաստ է, որ կան Արցախի դեմ զինված հարձակումների մասնակցող ահաբեկիչներ, ջիհադիստներ: Միջազգային մի մարմնում վարույթ է սկսված՝ մեր դիմումի հիման վրա: Առնվազն պետք է արձանագրենք երեք կարևոր փաստ: Առաջին՝ փաստ է, որ կան ահաբեկիչներ և ջիհադիստներ, երկրորդ՝ այդ ահաբեկիչներն ու ջիհադիստները կատարում են պատերազմական հանցագործություններ և դաժանություններ և երրորդ՝ նրանք պատրաստվում են իրենց ահաբեկչական գործողությունները շարունակել այլ երկրներում»,-ասաց Թաթոյանը:

ՄԻՊ-ը հիշեցրեց մի տեսանյութի մասին, որում սիրիացի ահաբեկիչը հավաքում է զենքերը և ոգևորված ասում՝ ինչ լավ է, որ այդքան շատ զինատեսակներ են ձեռք բերում, Սիրիայում այդպիսի զինատեսակներ ունենալու պարագայում մեծ հաջողությունների հասած կլինեին և ոգևորությամբ ասում, որ դրանք իրենց հետ կտանեն և կշարունակեն այլ երկրներում:

Ադրբեջանը Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից պատերազմ է սանձազերծել՝ Թուրքիայի աջակցությամբ: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ ահաբեկիչներ: Հայկական կողմին արդեն հաջողվել է գերեվարել երկու սիրիացի վարձկան ահաբեկիչների:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am