Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

ՊԲ-ն տեսանյութ է հրապարակել հակառակորդի զրահապատ ավտոշարասյան ոչնչացման վերաբերյալ

ՊԲ-ն տեսանյութ է հրապարակել հակառակորդի զրահապատ ավտոշարասյան 
ոչնչացման վերաբերյալ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ՆՈՅԵՄԲԵՐի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը տեսանյութ է հրապարակել Շեխեր-Կարմիր շուկա-Թաղավարդ բնագծում ՊԲ-ի ուժերի կողմից թշնամական ահաբեկչական խմբավորումների, հատուկ նշանակության ստորաբաժանումների ու զրահապատ ավտոշարասյան ոչնչացման վերաբերյալ:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՊԲ-ն ընդգծում է, որ նշված տեղեկատվությունը հակառակորդի քարոզչամեքենան, ինչպես միշտ, փորձել է հերքել: «Ի լրումն և ի հաստատումն մեր կողմից նախապես տարածված հաղորդագրության՝ ներկայացնում ենք ասվածի մասին պատմող տեսանյութ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Գործողությանը մասնակցած զինծառայողներից մեկը տեսանյութում պատմում է, որ տղաներն ամուր կանգնած են՝ հավելելով, որ իրենց շարքերում շատ կամավորներ են ընդգրկված, որոնք մինչև վերջին կաթիլ արյունը պատրաստ են պաշտպանել հայրենի հողը:

Գործողության մասնակիցները պատմում են, թե ինչպես են ոչնչացրել հակառակորդի զրահավորված մեքենաները: Նրանք ընդգծում են, որ հայկական զինված ուժերը շատ լավ գիտեն իրենց անելիքը, կազմակերպում են գրագետ պաշտպանություն և իրականացնում են գործողություններ, որոնց արդյունքում հակառակորդը խուճապահար փախչում է:

Հրապարակված տեսանյութում ցուցադրվում են նաև հակառակորդի խոցված զրահամեքենաները:

Ավելի վաղ ՊԲ-ն հայտնել էր, որ վերջին օրերին տեղի ունեցած և առայսօր հարավ-արևելյան ճակատային գծում (Շեխեր-Կարմիր ՇուկաԹաղավարդ բնագիծ) շարունակվող մարտական գործողությունների արդյունքում ՊԲ ուժերն ու կամավորականները հակառակորդի համար իսկական <<դժոխք>> են կազմակերպել մեր անտառներում ու ձորերում: Թշնամական ահաբեկչական խմբավորումները, հատուկ նշանակության ստորաբաժանումները կրել ու շարունակում են կրել մարդկային ու ռազմատեխնիկական մեծ կորուստներ: Թշնամական ուժերի տեղաբաշխման շրջաններում ներկա դրությամբ շարունակվում են լրահետախուզման և կրակային խոցման գործողությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am