Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Թուրք լրագրողը բացահայտել է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայում Թուրքիայի պանթուրքական նկրտումները

Թուրք լրագրողը բացահայտել է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայում Թուրքիայի 
պանթուրքական նկրտումները

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք լրագրող Քյուրշադ Զորլուն Բաքու կատարած այցի մասին հոդվածում բացահայտել է Ադրբեջանի և Թուրքիայի պանթուրքիստական նպատակներն ու ծրագրերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողի հոդվածը հրապարակվել է Հաբերթուրքում:

Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմի պատվիրակության հետ Բաքու կատարած այցի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հանդիպման մասին հոդվածում լրագրողը գրել է, որ «թեպետ շատ չի խոսվում, սակայն Ղարաբաղի պաքարը թյուրքական աշխարհի համար կարևոր նշանակություն ունի»։

Քյուրշադ Զորլուն Ղարաբաղում ընթացող գործընթացը բացատրում է պանթյուրքիզմի տեսանկյունից, այն է՝ «Թուրքիա-Նախիջևան-Զանգեզուր-Թավրիզ-Կասպից ծով առանցքում»։

«Եթե այս խնդիրը ընդունելի սահմաններով լուծվի, շատ հավանական է, որ Եվրասիական տարածաշրջանում ուժային նոր հարաբերակցություն կհաստատվի»,- գրել է լրագրողը:

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երեք անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի, հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ հայտարարվել է հրադադարի մասին, սակայն Ադրբեջանը ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է դրանք, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am