Արցախ

Կառավարությունը քննարկում է ՀՀ տեղափոխված արցախցիների խնդիրներին կանոնակարգված լուծում տալու հարցը

1 րոպեի ընթերցում

Կառավարությունը քննարկում է ՀՀ տեղափոխված արցախցիների խնդիրներին կանոնակարգված լուծում տալու հարցը

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախից Հայաստան եկած հայրենակիցների կեցության կամ որևէ այլ խնդիր այս պահին որոշակիորեն լուծված են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Մենք քննարկում ենք խնդիրը, որպեսզի ստեղծենք գործիքներ, որոնք այս հարցերին կտան ավելի կանոնակարգված լուծում: Իհարկե, այդ ամենը կախված կլինի, թե իրադարձություններն ինչպես կզարգանան, կլինի՞, արդյոք, այնպես, ինչպես կանխատեսում ենք»,- նշեց փոխվարչապետը։

Գրիգորյանը վստահեցրեց, որ ժամանակավորապես Հայաստանում գտնվող արցախցիների խնդիրներն օրակարգային են: Նա ընդգծեց՝ կա շտաբ, որը զբաղվում է այդ հարցերով, և կառավարության կողմից լուծում կտրվի ցանկացած խնդրի։

Փոխվարչապետի խոսքով՝ բոլոր հարցերը դեռևս կարգավորվում են Կառավարության աշխատակազմի կողմից Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ, սակայն մոտ ժամանակներում ձևափոխումներ կարվեն:

Լիլիթ Դեմուրյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում