Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Թուրքիայում երկրաշարժից զոհերի թիվը հասել Է 79-ի

Թուրքիայում երկրաշարժից զոհերի թիվը հասել Է 79-ի

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արեւմուտքում տեղի ունեցած երկրաշարժից զոհերի թիվը հասել Է 79-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել է հանրապետության արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների գործակալությունը:

Ավելի վաղ հաղորդվել Էր 76 զոհվածի եւ 962 տուժածի մասին:

«Ըստ վերջին տվյալների, երկրաշարժի հետեւանքով զոհվել Է 79, տուժել՝ 962 մարդ»,-ասվում Է հաղորդագրության մեջ: 6,6 մագնիտուդով երկրաշարժը տեղի Է ունեցել հոկտեմբերի 30-ին Թուրքիայի հարավում, Էպիկենտրոնը գտնվում Է Էգեյան ծովի մերձակայքում, Իզմիրի նահանգի Սեֆերիխիսար գավառում:

Երկրաշարժն զգացվել Է նաեւ հարեւանությամբ գտնվող հունական կղզիներում. հույն սեսյմոլոգները դրա մագնիտուդը գնահատել են 6,9:

Հաղորդվել Է Իզմիրում առնվազն 20 շենքերի փլուզման մասին: Երկրաշարժն առաջացրել Է ոչ մեծ ցունամի, որը ջրածածկ Է արել Սեֆերիխիսարի առափնյա փողոցները: Ավերածություններ են գրանցվել Սամոս հունական կղզու վրա, որտեղ զոհվել Է երկու մարդ եւ 20-ը՝ վերքեր ստացել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am