Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մահացել է աշխարհահռչակ դերասան Շոն Քոներին

Մահացել է աշխարհահռչակ դերասան Շոն Քոներին

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 90 տարեկանում մահացել է աշխարհահռչակ շոտլանդացի դերասան Շոն Քոներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է theguardian-ը: Նշվում է, որ  դերասանի մահվան պատճառն առայժմ հայտնի չէ:

Շոն Քոներին հանդես է եկել այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Մարդ, ով կդառնա թագավոր, «Վարդի անունը», «Անձեռնմխելիները և այլն:

Շոն Քոներին հայտնի «007 գործակալը» կինոշարքում առաջինն է մարմնավորել Ջեյմս Բոնդի կերպարին: Շոն Քոներին դերասական կարիերայի ընթացքում արժանացել է Օսկար մրցանակի՝ երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում 1988 թվականին «Անձեռմխելիները» ֆիլմում խաղացած դերի համար: Նա 3 անգամ արժանացել է Ոսկե գլոբուս մրցանակի, 5 անգամ Բրիտանական կինոյի և հեռուստատեսության ակադեմիայի մրցանակի: 

Քոներին ծնվել է 1930 թվականին: Նրա  մանկությունն անցել է Էդինբուրգի Ֆաունթինբրիջ շրջանում, 14 տարեկանում լքել է դպրոցը: 1948 թվականին ծառայության է անցել թագավորական նավատորմում, սակայն հետագայում առողջական խնդիրների պատճառով զորացրվել է: Զբաղվել է նաև բոդիբիլդինգով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am