Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Նոյեմբեր

Վաշինգտոնի քաղաքագլուխը նախազգուշացրել Է ընտրությունների օրը հնարավոր անկարգությունների մասին

Վաշինգտոնի քաղաքագլուխը նախազգուշացրել Է ընտրությունների օրը հնարավոր անկարգությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնի քաղաքագլուխ Մյուրիել Բոուզերը նախազգուշացրել Է, որ առանձին մարդիկ կցանկանային ընտրությունների օրն անկարգություններ կազմակերպել քաղաքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք նաեւ գիտենք, որ առանձին մարդիկ կցանկանային քաոս կամ անկարգություններ ստեղծել: Մենք ոչ մի կոնկրետ տեղեկատվություն չունենք դրա վերաբերյալ: Բայց մենք ասենք, որ պատրաստվում ենք այն բանին, որպեսզի երաշխավորենք քաղաքի անվտանգությունը»,-հայտարարել Է նա առցանց խորհրդաժողովի ժամանակ:

«Մենք դեռ լրացուցիչ պահանջներով չենք դիմել Ազգային գվարդիային: Սակայն այն գտնվում Է տագնապի պատրաստ վիճակում այն դեպքում, եթե մեզ անհրաժեշտ լինի փոխել այդ իրադրությունը»,-ընդգծել Է նա: Նա նաեւ քաղաքացիներին հորդորել Է՝ օգտվել վաղաժամկետ քվեարկելու հնարավորությունից եւ չսպասել մինչեւ վերջին պահը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ