Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ադրբեջանի նպատակն Արցախում հայերի էթնիկ զտումն է. Փաշինյանը կոչ է անում ճանաչել Արցախը

Ադրբեջանի նպատակն Արցախում հայերի էթնիկ զտումն է. Փաշինյանը կոչ է անում 
ճանաչել Արցախը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ ևս միջազային հանրությանը ներկայացրել է Թուրքիայի կողմից ղեկավարվող ադրբեջանական ուժերի իրական նպատակը. այն Արցախում հայերի էթնիկ զտումն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Թուրքիայի կողմից ղեկավարվող ադրբեջանական ուժերը՝ ահաբեկիչների հետ միասին շարունակում են ինտենսիվ ռազմական գործողություններն առաջնագծի տարբեր ուղղություններով, այդ թվում՝ Արցախի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ: Նրանց նպատակն Արցախում հայերի էթնիկ զտումն է»,-գրել է վարչապետը:

Նա հաշթագով կոչ է արել ճանաչել Արցախը:

Ադրբեջանական զինված ուժերը հոկտեմբերի 28-ին կրկին թիրախավորել էին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը, Շուշին՝ հարվածներ հասցնելով «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով: Ադրբեջանի զինուժն ավիացիայի միջոցով թիրախավորել է Ստեփանակերտի ծննդատունը, հասցվել են ավերածություններ։ Հայտնի էր դարձել, որ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով Շուշիի հրետակոծումից խաղաղ բնակչության շրջանում կա մեկ զոհ և երկու վիրավոր։ Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանն ավելի ուշ հայտնել է, որ Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի և Շուշիի քաղաքացիական շրջանների թիրախավորման արդյունքում կան մեծ թվով տուժածներ և ավերածություններ: Ադրբեջանը հոկտեմբերի 29-ի առավոտից վերսկսել է խաղաղ բնակավայրերի հրթիռակոծումը:  Թշնամական ուժերի կողմից համազարկային կրակի «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվում Ստեփանակերտ, Շուշի և Մարտակերտ քաղաքները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am