Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նիցցայում դանակով հարձակվել են եկեղեցու մոտ գտնվողների վրա, երեք զոհերից մեկը գլխատված է. ԼՐԱՑՎԱԾ

Նիցցայում դանակով հարձակվել են եկեղեցու մոտ գտնվողների վրա, երեք զոհերից 
մեկը գլխատված է. ԼՐԱՑՎԱԾ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Նիցցա քաղաքի կենտրոնում՝ Նոտր Դամի մոտակայքում, դանակով զինված մարդը հարձակվել է այնտեղ գտնվողների վրա, կա երեք զոհ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են միջազգային լրատվամիջոցները։

Ռոյթերսը տեղեկացնում է, որ մի կնոջ գլխատել են։ 

Հարձակումն արդեն գնահատվում է որպես ահաբեկչություն։

Նիցցայի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին «Թվիթերի» իր միկրոբլոգում հայտնել է, որ հարձակում գործած անձը ձերբակալվել է: Նա շնորհակալություն է հայտնել ոստիկանության աշխատակիցներին արագ օպերատիվ գործողությունների համար:
Ներքին գործերի նախարարը հայտնել է, որ տեղի ունեցածի կապակցությամբ ճգնաժամային շտաբ է ստեղծվել:
Նախագահ Էմանուել Մակրոնն ու վարչապետ Ժան Կաստեկսը ևս շտապել են դեպքի վայր:
Հարձակման հետաքննությանը միացել է դատախազության ահաբեկչության հարցերով վարչությունը:

Պատահարը տեղի է ունեցել Ֆրանսիայի ժամանակով ատավոտյան 9-ին: Զոհերից բացի, կան նաև վիրավորներ: Հարձակում գործածը ևս վիրավոր է:

Նիցցայի քաղաքապետը հայտնել է նաև, որ զոհերից երկուսը սպանվել են եկեղեցու ներսում, երրորդը եղել է Նիցցայի Նոտր Դամ բազիլիկի պահակը, ով հարգված էր հավատավորների կողմից: «Նիցցան ու մեր երկիրն ընդհանրապես շատ մեծ գին են վճարում վերջին տարիներին: Ես միասնության կոչ եմ անում բոլոր նիսցիներին», - գրել է Քրիստիան Էստրոզին «Թվիթերում»:
Նիսը ահաբեկչության թիրախ էր դարձել նաև 2016 թվականի հուլիսի 14-ին Ֆրանսիայի ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրը, երբ Թունիսում ծնված, Նիցցայում բնակվող 31-ամյա Մոհամեդ Լաուէժ Բուլելը ծանրաքաշ բեռնատարը մխրճել էր տոնակատարությանը մասնակցող բազմության մեջ. զոհ դարձավ 86 մարդ, այդ թվում՝ երեխաներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am