Քաղաքականություն

Մինչև ե՞րբ ենք աչք փակելու թուրքական էքսպանսիոնիզմի վրա. Վալերի Բուայե

1 րոպեի ընթերցում

Մինչև ե՞րբ ենք աչք փակելու թուրքական էքսպանսիոնիզմի վրա. Վալերի Բուայե

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն մտահոգված է, թե ինչու Ֆրանսիան խիստ սանկցիաների չի ենթարկում Թուրքիային: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պատգամավորը ֆեյսբուքյան իր օգտահաշվում հրապարակել է տեսանյութ ու գրել, որ Ֆրանսիայի Վիեն քաղաքում թուրքերը հարձակվել են ոստիկանների վրա: «Թուրքերը հարձակվել են ոստիկանների վրա և ցանկանում են որսալ հայերին, ինչպես դա արել են 1915-ին: Մինչև ե՞րբ է Ֆրանսիան չեզոք մնալու: Մինչև ե՞րբ ենք մենք աչք փակելու թուրքական էքսպանսիոնիզմի վրա»,-գրել է նա:

Ֆրանսիայում հոկտեմբերի 28-ի առավոտյան խաղաղ հայ ցուցարարներին մուրճով հարվածելուց հետո չհանգստացած թուրք ազգայնականների ամբոխը գիշերը դուրս է եկել նաև Լիոնի փողոցներ, անկարգություններ արել, հայերին ուղղված սպառնալիքներ հնչեցրել: Թուրքրի ամբոխը փնտրել է հայերի, հնչեցրել տարատեսակ սպառնալիքներ, բարձրացրել Թուրքիայի դրոշը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում