Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ցուցադրել Է նոր հակահրթիռի արձակման տեսանյութը
11:17, 29 Հոկտեմբեր 2020
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել Է Ղազախստանի Սառի-Շագան զինափորձարանում հակահրթիռային պաշտպանության համակարգի նոր հրթիռի փորձնական արձակման տեսանյութը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հոլովակի սկզբում, որը հրապարակվել Է պաշտպանության նախարարության YouTube-ալիքում, մի քանի ռակուրսից ցուցադրվել Է ռազմական ավտոմեքենաների շարժվող շարասյունը: Արձակումը նույնպես նկարահանվել Է տարբեր կետերից: Երեւում Է, թե ինչպես Է հրթիռը կտրուկ կերպով վեր խոյանում եւ բավականին արագ սկսում շարժվել հորիզոնականին մոտ հետագծով:
Զինափորձարանում ամպամած Է, եւ հանդիսատեսին հասանելի Է միայն հակահրթիռի թռիչքի սկզբնամասը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում