Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ցուցադրել Է նոր հակահրթիռի արձակման տեսանյութը

Armenpress 11:17, 29 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել Է Ղազախստանի Սառի-Շագան զինափորձարանում հակահրթիռային պաշտպանության համակարգի նոր հրթիռի փորձնական արձակման տեսանյութը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:Հոլովակի սկզբում, որը հրապարակվել Է պաշտպանության նախարարության YouTube-ալիքում, մի քանի ռակուրսից ցուցադրվել Է ռազմական ավտոմեքենաների շարժվող շարասյունը: Արձակումը նույնպես նկարահանվել Է տարբեր կետերից: Երեւում Է, թե ինչպես Է հրթիռը կտրուկ կերպով վեր խոյանում եւ բավականին արագ սկսում շարժվել հորիզոնականին մոտ հետագծով:Զինափորձարանում ամպամած Է, եւ հանդիսատեսին հասանելի Է միայն հակահրթիռի թռիչքի սկզբնամասը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am