Պատրիկ Ֆիորին, Սերժ Ավետիքյանն ու այլ հայտնիներ հանդես կգան Արցախին նվիրված բարեգործական համերգով

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայում ճանաչում վայելող մի շարք հայ արտիստներ, համագործակցելով օտարազգի գործընկերների հետ, համախմբվել են հանուն Արցախի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրանք նոյեմբերի 15-ին ներկայանալու են համերգային ծրագրով: Հասույթը տրամադրվելու է վիրավորներին, զինվորներին, արցախահայերին, որոնք ստիպված են եղել թողնել իրենց տները:
Համերգին ելույթ են ունենալու Սերժ Ավետիքյանը, Անդրե Մանուկյանը, Պատրիկ Ֆիորին, Մեթյու Մադենյանը, Վինսենտ Բագույանը և այլք:
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների ներգրավմամբ, ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվում են քաղաքացիական անձինք: