Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ԱՄՆ Գլենդել քաղաքը ճանաչեց Արցախի անկախությունը

ԱՄՆ Գլենդել քաղաքը ճանաչեց Արցախի անկախությունը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգների Գլենդել քաղաքը ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քաղաքային խորհուրդն անկախության ճանաչման բանաձևն ընդունեց միաձայն հեռավար կարգով անցկացվող նիստում:

Արցախի անկախության ճանաչման բանաձևը հեղինակել էր Գլենդելի քաղաքապետ Վրեժ Աղաջանյանը: Բանաձևում նշվում է, որ Արցախի Հանրապետությունը, որը հայտնի է նաև, որպես Լեռնային Ղարաբաղ, պատմականորեն հայկական տարածք է, որի բնակչության մեծամասնությունը մշտապես եղել են հայեր:

«Արցախի Հանրապետությունն ազատ, ինքնիշխան պետություն է՝ հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների վրա: 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչ այժմ Արցախում և Հայաստանում հայերի դպրոցները, հիվանդանոցները, եկեղեցիները և տները հարձակման են ենթարկվում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, որոնք նպատակ ունեն շարունակել ցեղասպանությունը»,- ասված է բանաձևում:

Արցախի անկախությունը ճանաչելու կոչ է արվում նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահին և ԱՄՆ Կոնգրեսին:

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երեք անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի, հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ հայտարարվել է հրադադարի մասին, սակայն Ադրբեջանը ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է դրանք, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]