Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Պուտինը և Էրդողանը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը

Պուտինը և Էրդողանը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում, ի թիվս այլ հացերի, քննարկվել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադարձությունների զարգացումը: Ռուսական կողմը խորը մտահոգություն է հայտնել շարունակվող ռազմական գործողությունների, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքից ահաբեկիչների ավելի մասշտաբային ներգրավման կապակցությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարության հետ շփումների եւ հրադադարի շուտափույթ ձեռքբերման եւ ճգնաժամի ապաէսկալացման նպատակով ձեռնարկվող քայլերի մասին:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել այսուհետ ևս իրականացնել Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին քաղաքական եւ պաշտպանական գերատեսչությունների, ինչպես նաեւ հատուկ ծառայությունների միջեւ համակարգում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am