Պեսկովը հայտնել է, որ Պուտինը շփում չի ունեցել ինքնամեկուսացած Լավրովի հետ
23:14, 27 Հոկտեմբեր 2020
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ շփում չի ունեցել կորոնավիրուսի կոնտակտավոր լինելու պատճառով ինքնամեկուսացած ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ինքնամեկուսացել է կորոնավիրուսի վարակակրի հետ շփում ունենալու պատճառով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում