Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ռուսաստանում մեկ օրում COVID-19-ից մահացածների թվի ռեկորդ Է գրանցվել

Ռուսաստանում մեկ օրում COVID-19-ից մահացածների թվի ռեկորդ Է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցած օրվա ընթացքում Ռուսաստանի 85 տարածաշրջաններում կորոնավիրուսային վարակից մահացել Է 320 հիվանդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է վարակի տարածման դեմ պայքարի գծով օպերատիվ շտաբը: Սա ռեկորդային ցուցանիշ Է երկրում կորոնավիրուսի համավարակի սկսվելուց ի վեր. նախորդ առավելագույնը գրանցվել Է հոկտեմբերի 21-ին. այն ժամանակ հաղորդվել Է 317 մահացածի մասին:

Վերջին տվյալների համաձայն, մեկ օրում Ռուսաստանում հայտնաբերվել Է COVID-19-ի 16 հազար 550 նոր դեպք, ընդամենը երկրում կորոնավիրուսով վարակվել Է 1 մլն 547 հազար 774 մարդ: Նրանցից 26 հազար 589-ը մահացել Է, 1 մլն 158 հազար 940-ը՝ ապաքինվել: Աշխարհում COVID-19-ով հիվանդացածների թիվը գերազանցել Է 42,7 միլիոնը, ավելի քան 1,1 մլն մարդ մահացել Է: Հիվանդությունն առավել շատ տարածված Է ԱՄՆ-ում, Հնդկաստանում եւ Բրազիլիայում: Ռուսաստանը գտնվում Է չորրորդ հորիզոնականում, նրանց հաջորդում են՝ Ֆրանսիան, Արգենտինան եւ Իսպանիան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am