Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Նոյեմբեր

Հայկական կողմն ունի պատերազմում թուրքական F-16-երի առանձին մարտական խնդիրներ լուծող հրթիռներ կիրառելու ապացույցներ

Հայկական կողմն ունի պատերազմում թուրքական F-16-երի առանձին մարտական 
խնդիրներ լուծող հրթիռներ կիրառելու ապացույցներ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՆԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական կողմն ունի ապացույցներ, թե ինչպես են թուրքական F-16 բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներն Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում կիրառել կոնկրետ առանձին մարտական խնդիրներ լուծող հրթիռներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 26-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Մենք ունենք շատ ապացույցներ և տիրապետում ենք տեղեկություններին, թե ինչպես են F-16-երը կոնկրետ կիրառվել, գերճշգրիտ հրթիռներ կիրառել, այդ թվում` կոնկրետ առանձին մարտական խնդիրներ լուծող հրթիռներ»,- ասաց Հովհաննիսյանը:

Հոկտեմբերի 26-ի առավոտյան 08։00-ից ուժի մեջ էր մտել ԱՄՆ միջնորդությամբ ձեռք բերված կրակի դադարեցման համաձայնությունը։  Ադրբեջանական կողմը, ժամը 08:45-ի սահմաններում, կոպտորեն խախտելով ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը, հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը հրադադարը խախտել է նաև 09:10-ի սահմաններում` թիրախավորելով հարավարևելյան ուղղությամբ դիրքերը` արձակելով հինգ հրետանային արկ:

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երկու անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի միջնորդությամբ կրկին հայտարարվել է հրադադարի մասին, սակայն Ադրբեջանը ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է այն, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։

Նորայր Շողիկյան

 

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ