Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախում աշխատող օտարերկրացի լրագրողի է թիրախավորել

Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախում աշխատող օտարերկրացի լրագրողի է թիրախավորել

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Զինված ուժերը դարձյալ Արցախի Հանրապետության տարածքում աշխատող օտարերկրացի լրագրողի է թիրախավորել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ռուս լրագրող Դարյա Ասլամովան «Տելեգրամ»-ի իր ալիքում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է արկն ընկնում նրանից 200 մետր հեռավորության վրա, երբ Ասլամովան հարցազրույց էր վերցնում հայ զինծառայողից:

«Ես ողջ եմ: Այսօր իմ հերթական ծննդյան օրն է: Արկը պայթեց 200 մետր հեռավորության վրա այն մեքենայից, որի մոտ ես հարցազրույց էի անցկացնում: Պայթյունի պահը երևում է տեսանյութում: Մենք մոտ 500 մետր դեպքի վայրից հեռանալուց հետո միայն հասկացանք, որ արկը վնասել է յուղի տարրան և պատուհանը»,- գրել է Ասլամովան:

Ադրբեջանի զինված ուժերի գործողությունների հետևանքով Արցախում մի շարք հայ և օտարերկրացի լրագրողներ են տուժել:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ պատերազմ է սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am