Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ազատության հրապարակում մոմավառություն է կազմակերպվել՝ ի հիշատակ առաջնագծում զոհվածների

Ազատության հրապարակում մոմավառություն է կազմակերպվել՝ ի հիշատակ 
առաջնագծում զոհվածների

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Ազատության հրապարակում մոմավառություն է կազմակերպվել՝ ի հիշատակ Ադրբեջանի կողմից և Թուրքիայի ու միջազգային ահաբեկչական ցանցի աջակցությամբ Արցախի նկատմամբ սանձազերծված պատերազմի հետևանքով առաջնագծում զոհված հայորդիների: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ակցիայի մասնակիցները մոմավառության վայրում տեղադրել են մարտերում զոհված զինծառայողների ու կամավորականների լուսանկարները:

Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակվել են 974 զինծառայողներ:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ պատերազմ է սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]