Արցախ

Վերլուծությունը փաստել է Ադրբեջանի զինվորի կողմից ծանր վիրավոր հայ զինվորին գնդակահարելու կադրերի իսկությունը 

1 րոպեի ընթերցում

Վերլուծությունը փաստել է Ադրբեջանի զինվորի կողմից ծանր վիրավոր հայ զինվորին գնդակահարելու կադրերի իսկությունը 

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտարարել է, որ հոկտեմբերի 24-ին տարածված տեսանյութի վերլուծությունը փաստում է` Ադրբեջանի զինվորի կողմից ծանր վիրավոր հայ զինվորին գնդկահարելու կադրերն իրական են։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Բեգլարյանը «Թվիթեր»-ի իր էջում գրել է. «Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ սա իրական տեսանյութ է վերջին բախումներից, որտեղ ադրբեջանցի զինվորը գնդակահարում է ծանր վիրավորված հայ զինվորին։ Այսպիսով, միջազգային հանրությունը շարունակում է կույր մնալ, Ադրբեջանը շարունակում է ռազմական հանցագործությունները»,- գրել է Բեգլարյանը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում