Ադրբեջանը հրետակոծել է Արցախի Կարմիր Շուկա, Թաղավարդ, Գիշի, Սպիտակաշեն ու Ավետարանոց գյուղերը
1 րոպեի ընթերցում
![Ադրբեջանը հրետակոծել է Արցախի Կարմիր Շուկա, Թաղավարդ, Գիշի, Սպիտակաշեն ու Ավետարանոց գյուղերը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/10/1032677.jpg)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի զինված ուժերը հոկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերվա ընթացքում հրետակոծել են Մարտունու շրջանի Կարմիր Շուկա, Թաղավարդ, Գիշի, Սպիտակաշեն համայնքները ու Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղը։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տարածած հաղորդագրությունից։
Արցախի ԱԻՊԾ-ն նշում է, որ հակառակորդը նշանառության տակ է վերցրել ոչ միայն խաղաղ բնակավայրերը, այլև այդ համայնքների հարակից տարածքները՝ անտառներով ու գյուղատնտեսական նշանակության դաշտավայրերով:
«Նշված բնակավայրերում ռազմական որևէ օբյեկտ չկա: Քաղաքացիական շրջանում կորուստներ և տուժածներ չունենք»,- նշած է ԱԻՊԾ-ի հաղորդագրության մեջ։