Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Նոյեմբեր

Լիտվայի հայ համայնքը Վիլնյուսի կենտրոնում երթ է կազմակերպել՝ ի աջակցություն Արցախի

Լիտվայի հայ համայնքը Վիլնյուսի կենտրոնում երթ է կազմակերպել՝ ի աջակցություն 
Արցախի

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լիտվայի հայ համայնքը Վիլնյուսի կենտրոնում երթ է կազմակերպել ՝ բողոք արտահայտելով Արցախի դեմ արդեն շուրջ մեկ ամիս շարունակվող ադրբեջանա -թուրքական ագրեսիայի դեմ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Լիտվայում ՀՀ դեսպանությունը։ Քայլերթին մասնացել են ինչպես հայ համայնքի ներկայացուցիչները, այնպես էլ Հայաստանի ու Արցախի լիտվացի բարեկամները։

Երթի մասնակիցները շարժվել են դեպի Լիտվայի Մեծ իշխանների պալատ՝ կոչ անելով Լիտվայի իշխանությանn աջակցել Հայաստանին և Արցախին։

Երթի մասնակիցները պարզել էին «Դադարեցրեք պատերազմը Արցախի դեմ», «Մենք մեր զինվորների կողքին ենք», «Արցախը Հայաստան է» պաստառները, ինչպես նաև ծածանում էին Արցախի և Հայաստանի դրոշները։





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ