Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Նոյեմբեր

Ռուս լրագրողները ներկայացրել են «Անկոտրում Արցախ» վավերագրական ֆիլմը

Ռուս լրագրողները ներկայացրել են «Անկոտրում Արցախ» վավերագրական ֆիլմը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուս լրագրող  Տիմոֆեյ Երմակովը ներկայացրել է «Անկոտրում Արցախ» վավերագրական ֆիլմը, որը պատմում է Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչությանը թիրախավորելու մասին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Տիմոֆեյ Երմակովը, ով մեկ շաբաթ գտնվել է պատերազմող Արցախում, նշում է, որ ինքը ականատես է եղել Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիային, ինչպես նաև այդ երկրի կողմից կատարված ռազմական հանցագործություններին։

«Մենք կանխամտածված հրաժարվել ենք մեկնաբանել ֆիլմում ներկայացված կադրերը, որպեսզի դրանք չխանգարեն անաչառ ընկալելու տեսածը»,- նշել է Երմակովը։

Երմակովը ֆիլմում ներկայացնում է ադրբեջանական բանակի կողմից հրետակոծության հետևանքով ավերված Արցախի քաղաքները՝ Ստեփանակերտը, Հադրութը, Մարտակերտը։ Լրագրողը նաև հարցազրույցներ է վերցրել քաղաքի բնակիչներից, իր գործընկերներից և իշխանության ներկայացուցիչներից։





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ