Ֆրանսիաբնակ հանրահայտ տենոր Ռուբեն Էլբակյանը հանդես է եկել երաժշտական տեսաուղերձով
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջնագծում կռվի,իսկթիկունքում համահայկական միասնության այս մթնոլորտում ֆրանսահայ տենոր Ռուբեն Էլբակյաննանմասն չի մնում աշխարհի ողջ հայության կոմից բարձրաձայնվող բողոքի ճիչերից՝ հանդես գալով երաժշտական ուղերձով«Ոտքի կանգնե՛ք տիկնայք և պարոնայք համայն աշխարհի»մեծարգո հայ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի «Երազ իմ երկիր»երաժշտության ներքո:
«Սիրելի՛ ընկերներ և երկրպագուներ՛ր,քանզի իմ զենքը իմ ձայնն է Ձեզ եմ ներկայացնում իմ հոգու ճիչը երաժշտական տարբերակով ՝Ոտքի կանգնե՛ք տիկնայք և պարոնայք համայն աշխարհի, կեցցե Հայաստանը:
Ձեզանից շատերն արդեն տեղյակ են սեպտեբերի27-ից իմ հայրենիքում իրականացվող չարաբաստիկ պատերազմի մասին:Երկու կողմերից թե Հայաստանի,թե Ադրբեջանի մի ողջ երիտասարդ սերունդ է ոչնչացման ենթարկվում:Ես արդեն խաղաղության իմ ձայնը բարձրացրել եմ Իսրայելապաղեստինյան կոնֆլիկտի շուրջ,իսկ հիմա բոլոր երկրների ազգություններին խնդրում եմ մերժել Էրդողանի էքսպենսիոնիստական քաղաքականությունը:Եկեք չմոռանանք,որ բազմաթիվ մուսուլմանական երկրներ են գտնվել Օսմանյան կայսրության լծի տակ:
Ակնկալում եմ լսելի դարձնել մարդկային գիտակցությանն ուղղված այս խաղաղության ապավինում պահանջողկոչը:Արցախը հայկականհող է,որիմասին վկայել են դեռևս Հերոդոտն ու Ստրաբոնը և այդպես էլ կմնա ցանկացած գնով:
Մենք ոչ մի թշնամանք չունենք Ադրբեջանի և Թուրքիայի ժողովուրդների հանդեպ,ովքեր մեզ նման ցանկանում են ապրել խաղաղ պայմաններում:
Մերժե՛ք պատերազմն ու ցեղասպանությունը:
Պահպանե՛ք բիբլիական դրախտավայրը
Հավերժի երկիր Հայաստան
Կեցցե՛ երկիր Հայաստանը»,- ասված է ուղերձում: