Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Շուշին ապրում է. հարսանիք՝ Ղազանչեցոց եկեղեցում

Շուշին ապրում է. հարսանիք՝ Ղազանչեցոց եկեղեցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ի հեճուկս պատերազմի, թուրք-ադրբեջանական վայրագությունների, կյանքը Արցախում կանգ չի առնում. Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում հոկտեմբերի 24-ին պսակադրություն է եղել:

Ամուսնացողները լրագրող Մարիամ Սարգսյանը և կամավոր Հովիկ Հովսեփյանն են: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդգծում է. «Պատերազմին զուգահեռ` Արցախում կյանքը շարունակվում է: Իսկ Հովիկի և Մարիամի` այսօր Շուշիի Ղազանչեցոցում տեղի ունեցած պսակադրության արարողությունն առաջին հերթին ուղերձ է` ուղղված ողջ քաղաքակիրթ աշխարհին` օր առաջ պետք է դադարեն կրակել թնդանոթները... Երջանի՛կ լինեք»:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը, որը մասնակցել է պսակադրությանը, տեղեկացրեց, որ արարողությունը հայտնվել է նաև Արցախում գտնվող միջազգային լրատվամիջոցների շատ ներկայացուցիչների ուշադրության կենտրոնում, նրանք ներկա են եղել, տեսանկարահանել:

«Շատ կարևոր էր որպես ուղերձ, որ որևէ կերպ չենք դադարելու ապրել մեր բնականոն կյանքով, որևէ կերպ պատերազմը մեզ չի կանգնեցնելու: Երկու հրաշալի երիտասարդներ են ամուսնացողները: Իրենք ասում էին, որ սա հենց իրենց կոչն է, որ որևէ կերպ չեն դադարելու ապրել բնականոն կյանքով»,-ասաց Աբրահամյանը:

Սեպտեմբերի 27-ից սկսած պատերազմական գործողությունների ընթացքում հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի Զինված ուժերը երկու անգամ հրթիռակոծել են Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին:

Լուսանկարները՝ Էդգար Բարսեղյան/ Արմենպրեսի

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am