Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Խոսք չի կարող լինել Ադրբեջանի կազմում ապրելու մասին. ԱՀ ՄԻՊ-ը հակառակորդի քարոզչական թեզերի մասին

Խոսք չի կարող լինել Ադրբեջանի կազմում ապրելու մասին. ԱՀ ՄԻՊ-ը հակառակորդի 
քարոզչական թեզերի մասին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը բացառում է հակառակորդի կողմից քարոզչական թեզերի այն տարածումը, թե արցախցին երբևէ կապրի Ադրբեջանի կազմում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Բեգլարյանն ասաց մամուլի ասուլիսում:

«Ադրբեջանական իշխանությունները և քարոզչամեքենան վերջին օրերին սկսել են ակտիվորեն քարոզչական թեզեր պտտել հայերի հանդեպ դրական վերաբերմունքի մասով, համատեղ ապրելու հնարավորությունների մասով, Արցախը Ադրբեջանի կազմում տեսնելու հնարավորության մասով և այլն: Դրանք ուղղակի քմծիծաղ են առաջացնում, քանի որ նախ՝ Արցախի ապագան որոշում է բացառապես Արցախի բնակչությունը՝ ողջ հայ ժողովրդի աջակցությամբ, քանի որ մենք ենք Արցախի Հանրապետության տերը, մենք ենք մեր ճակատագրի ու մեր հայրենիքի ճակատագրի որոշողները։ Հետևաբար, որևէ խոսք չի կարող լինել Ադրբեջանի կազմում ապրելու հնարավորության մասին, դա պարզապես բացառվում է»,- շեշտեց ԱՀ ՄԻՊ-ը:

Նրա խոսքով՝ այդպես չի կարող լինել առաջին հերթին այն պատճառով, որ արցախցին ունի իր հայրենիքում ապրելու բացառիկ իրավունք, և երկրորդ, քանի որ տասնամյակներ շարունակ ադրբեջանական իշխանություններն այնպիսի քաղաքականություն են վարել, որ խորացրել են իրենց հասարակության մեջ հայերի հանդեպ ատելության մակարդակը: ՄԻՊ-ի պնդմամբ ադրբեջական կողմն ուղղակի անհնար է դարձրել երկու ժողովրդի համատեղ գոյակցությունը որևէ տեսանելի ապագայում՝ նույնիսկ ուղղակի փոխշփումները:

«Դրա վառ ապացույցն այս պատերազմում դրսևորված ատելության մեծ ալիքն է հայության հանդեպ, նաև սոցիալական մեդիայում: Երբ նրանք հրապարակում են որևէ տեսանյութ կամ լուսանկար մեր ռազմագերիների կամ դիակների նկատմամբ անմարդկային վերաբերմունքով, տեսնում ենք, թե ինչպիսի «խրախճանք» է տիրում ադրբեջանական հասարակության շրջանում»,- նշեց Բեգլարյանը և հավելեց, որ այս ատելության քարոզը պետք է դադարեցնել օր առաջ, եթե նրանք մտածում են հարևանություն անելու մասին:

Անդրադառնալով միջազգային հանրությանը՝ ԱՀ ՄԻՊ-ը շեշտեց, որ նրանք պետք է մտածեն կատարվողի մասին, քանի որ պատասխանատվություն են կրում այս ամենի համար:

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am