Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Նոյեմբեր

Օ'Բրայենը Բայրամովին ասել է արտաքին դերակատարների կողմից իրավիճակի ապակայունացման անթույլատրելիության մասին

Օ'Բրայենը Բայրամովին ասել է արտաքին դերակատարների կողմից իրավիճակի 
ապակայունացման անթույլատրելիության մասին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը պնդել է թույլ չտալ արտաքին դերակատարների ներգրավվածությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու իրավիճակի հետագա ապակայունացում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման մասին մանրամասներ խորհրդականի գրասենյակը ներկայացրել է Թվիթերի պաշտոնական միկրոբլոգում։ 

«Ես պնդեցի անհապաղ հաստատել հրադադար, ապա անցնել Հայաստանի հետ բանակցությունների` ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո և հրաժարվել արտաքին դերակատարների ներգրավվածությամբ իրավիճակի հետագա ապակայունացումից։ Չի կարող լինել ռազմական լուծում»,-նշել է Օ'Բրայենը։ 

Նա տեղեկացրել է նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպման մանրամասները` նշելով, որ ԱՄՆ-ը կշարունակի դիվանագիտական ջանքերը բոլոր մակարդակներում մինչև հակամարտությունը լուծվի։ «Քննարկեցինք հրադադարի անհապաղ հաստատման և Մինսկի խմբի հովանու ներքո Ադրբեջանի հետ բանակցությունները սկսելու անհրաժեշտությունը»,-նշել է Օ'Բրայենը։ 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ