Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հրապարակվել է Ադրբեջանի ԶՈՒ կողմից Ստեփանակերտի հրետակոծության կադրերը

Հրապարակվել է Ադրբեջանի ԶՈՒ կողմից Ստեփանակերտի հրետակոծության կադրերը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի ԶՈՒ կողմից Ստեփանակերտի հրետակոծության կադրերը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 24-ին հակառակորդը նորից նշանառության տակ է առել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը՝ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը:

Հրթիռակոծության հետևանքով այրվել է ավտոմեքենա, ավերվել են հարակից տնտեսական նշանակության շենք-շինություններն ու խանութները: Վնասվել է նաև թաղամասը սնուցող գազատարը: Հրթիռակոծության հետևանքով բնակչության շրջանում զոհեր և վիրավորներ չկան։

Արտակարգ իրավիճակների պետական ծառայության Փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարներն այս պահին կատարում են հրդեհաշիջման աշխատանքներ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am